Ո՞ր թիմերն են ամենաշատը վաստակել ՉԼ-ի 2023/2024 մրցաշրջանի խմբային փուլում

 Ո՞ր թիմերն են ամենաշատը վաստակել ՉԼ-ի 2023/2024 մրցաշրջանի խմբային փուլում

Իսպանական AS հրատարակությունը նշել է այն թիմերը, որոնք ամենաշատն են վաստակել Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի խմբային փուլում։ 

Ամենամեծ մրցանակային գումարը ստացել է Մադրիդի «Ռեալը»՝ 79,8 միլիոն եվրո։ Նրան զիջում է գերմանական «Բավարիան», որը վաստակել է 76,6 մլն. Ավելի քիչ՝ 76,4 մլն եվրո, ստացել է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Լավագույն 5-յակում են նաև իսպանական «Բարսելոնան» (71,5 միլիոն) և Մադրիդի «Ատլետիկոն» (71 միլիոն):