«Չելսիի» հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն վերադարձել է թիմի ամբողջական մարզումներին

«Չելսիի» հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն վերադարձել է թիմի ամբողջական մարզումներին

«Չելսիի» հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն վերադարձել է թիմի ամբողջական մարզումներին։ Այս մասին իր սոցցանցային էջերում հայտնել է իտալացի ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ նրա՝ Նկունկուն պատրաստ է իր դեբյուտը նշել Չելսիում, որում դեռ պաշտոնական որևէ խաղի չի մասնակցել։

Վաղը լոնդոնյան ակումբը սեփական հարկի տակ Անգլիայի առաջնության շրջանակում կընդունի «Շեֆիլդ Յունայթեդին»։

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներից մեկը Լոնդոն էր տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լայպցիգից» 60 միլիոն եվրոյի դիմաց։