Գիշերվա էդ ժամին փեչը վառված էր, խի՞ պիտի բենզին օգտագործեին․ Ազատի բնակիչ

Երեք սենյականոց բնակարան է եղել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ համայնքի բնակիչներից մեկը՝ ներկայացնելով հրդեհից պայթած զինվորական կացարանը։

«Սաղ տղաներին էլ ճանաչում էի»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ պատմում են, թե պատուհանների մոտ դրված ճաղավանդակներն են խանգարել, որ տղաները դուրս գան, գյուղացին արձագանքեց՝ հեն են, էլի, էդ ճաղավանդակները։

Նրա խոսքով՝ պատուհաններից դուրս գալն անհնար էր։

«Ես ութ տարի է այս բրիգադի հետ եմ, առավոտը վեցին եմ եկել, արդեն կրակը մարված էր, ռազմականն էր էստեղ, բրիգադի սպայակազմը»,- նշեց նա։

Նա տեղեկացրեց, որ տղաները փայտ են վառել, կպչանի համար բենզին կարող էին օգտագործել, բայց դա էլ առավոտյան։

«Գիշերվա էդ ժամին փեչը վառված էր, խի՞ պիտի բենզին օգտագործեին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։