Քանի դեռ մեր բախտին չեք արժանացել, ոտքի՛ ելեք. զոհվածի հայր

Դավաճանությունը սարքեցին կապիտուլյացիա, Սերժ Սարգսյանին մերժեցին, հիմա այս իրավիճակը շարունակական բնույթ է կրելու։ Այս մասին ասաց զոհված զինծառայողի հայրը։

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի դիմաց։

«Խոսքս ուղղում եմ այն ծնողներին, որ խաղաղություն մուրացողին գնացին նորից ընտրեցին վարչապետ, նույնիսկ տղաների շիրիմները չհարգեցին։ Դիմում են ծնողներին, քանի դեռ ձեր երեխաները չեն զոհվել, քանի դեռ մեր բախտին չեք արժանացել՝ պետք է ոտքի կանգնեք, թե չէ բոլորի տներն էլ մտնելու է այս աղետը»,-ասաց զոհվածի հայրը, հավելելով, որ ազգը պետք է ոտքի կանգնի։

«Կարծես ընդդիմություն էլ երկրում չկա, ինձ համար բոլորը նույն դավաճաններն են, բոլորը մտել են իրենց բները, էս ինչ վիճակ է»,-խոսքն ամփոփեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։