Դատապարտում ենք ուկրաինական ահաբեկչական գործողությունները, պատասխանը չի ուշանա․ ՌԴ ԱԳՆ

Կիևի ռեժիմը շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը Ռուսաստանի խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով։ Նա հիանալի հասկանում է, որ այդ բարբարոսական գործողությունները ռազմական տեսանկյունից անիմաստ են: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածների կապակցությամբ․
Օգոստոսի 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրթիռային հարձակում են գործել Կուրսկի վրա։ Քաղաքի ուղղությամբ արձակվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռներ։ Ուկրաինական հրթիռների մեծ մասը խոցվել է ՀՕՊ համակարգերով։ Սակայն դրանցից մեկը հարվածել է բնակելի բարձրահարկ շենքին։ 13 խաղաղ բնակիչ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է։
Անցած 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը նաև անօդաչու թռչող սարքի լայնածավալ հարձակում են իրականացրել Ռուսաստանի մի շարք շրջանների, մասնավորապես՝ Բելգորոդի և Վորոնեժի վրա։ Բելգորոդի շրջանի Շեբեկինո քաղաքը կրկին հարձակման է ենթարկվել։ Վիրավորվել է հինգ բնակիչ։
Ընդհանուր առմամբ, հաղորդվում է, որ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի չորս շրջանների վրա։
Ակնհայտ է, որ ուկրաինական այս հրթիռային հարձակումները և անօդաչու թռչող սարքերի հարձակումները ռուսական շրջանների վրա ակնհայտորեն ահաբեկչական բնույթ ունեն։
Մենք խստորեն դատապարտում ենք այս բարբարոս ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, խաղաղ բնակիչներին սպանելուն և ահաբեկելուն. ասել է Զախարովան:
Մենք կասկած չունենք, որ այդ հանցագործությունների կազմակերպիչներն ու հեղինակները, ներառյալ նրանց օտարերկրյա կուրատորները, պատասխանատվության են ենթարկվելու դրանց համար։ Ռուսաստանի զինված ուժերի կոշտ պատասխանը սպասել չի տա. հավելել է նա:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին դատապարտել ուկրաինացի զինյալների ահաբեկչական հարձակումները։ Թեեւ վստահ ենք, որ պատասխանը լինելու է պատկան կառույցների խայտառակ լռությունը։
Թարմացումներն ավելի արագ հետևել՝ այստեղ