Իրանի նախագահը հայտնել է ԱԳՆ և ՊՆ նոր ղեկավարների անունները

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը նախարարների թեկնածուներ է ներկայացրել Իրանի խորհրդարանին՝ նոր կաբինետ ձեւավորելու համար։ Նախկին արտգործնախարար և գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին ներկայացվել է որպես արտգործնախարարի թեկնածու։
Ազիզ Նասիրզադեի թեկնածությունը ներկայացվել է Պաշտպանության նախարարի պաշտոնի համար:
Բոլոր թեկնածուները պետք է ստանան խորհրդարանի հավանությունը: