Բժիշկը բացահայտել է պիստակի անսպասելի օգուտները. ահա թե ինչու բոլորը պետք է ուտեն այն

Պիստակը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հակաօքսիդանտներ, որոնք օգնում են կանխել սրտանոթային հիվանդությունները։ Եթե դուք ընտրություն եք կատարում պիստակի և այլ ընկույզի միջև՝ արյունատար անոթները ամրացնելու համար, ապա նախապատվությունը պետք է տալ պիստակին, նշել է բժիշկ Սերգեյ Ագապկինը։
Պիստակի կանոնավոր սպառման դեպքում սրտի և անոթային հիվանդությունների ռիսկն իսկապես նվազում է, դա վաղուց ապացուցված է գիտնականների կողմից, նշել է մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Ամենակարևորների մասին» հաղորդաշարի հեռարձակմանը։
Ավելի վաղ բժիշկ Ալեքսանդր Սոզիկինն ասել էր, որ պիստակի փոքր միջուկը պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, մանրաթել, թիամին, քոլին, պանտոտենաթթու, լյուտեին և զեաքսանտին, ուստի այս ընկույզը բարենպաստ ազդեցություն է ունենում մարմնի բոլոր օրգանների և համակարգերի վրա։
Նույնիսկ երեխաները կարող են պիստակ ուտել։ Ընդունելի է օրական մոտ 10-15 ընկույզ ուտել՝ սա հիանալի նախուտեստ է, որն ապահովում է արդյունավետությունը, հագեցնում և ամրացնում է կենտրոնական նյարդային համակարգը: