Երեք ատոմակայանների ծահագործումը չի երկարացվի. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Երեք ատոմակայանների ծահագործումը չի երկարացվի. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը բացառել է գազի խնայողության նպատակով երկրի մնացած երեք ատոմակայանների շահագործման ժամկետի երկարացումը՝ ասելով, որ դա կխնայի գազի սպառման ոչ ավելի, քան 2 տոկոսը միայն, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Կառավարության բաց դռների օրը քաղաքացիների հետ քննարկման ժամանակ նախարարն ասել է, որ այս խնայողությունները բավարար չեն միջուկային ելքի մասին բանավեճը վերսկսելու համար՝ հաշվի առնելով թեմայի շուրջ առկա կոնսենսուսը։

Ատոմային էլեկտրակայանները պետք է փակվեն մինչեւ տարեվերջ՝ համաձայն օրենսդրության, որը ներկայացրել է նախկին կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը՝ 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած Ֆուկուսիմայի միջուկային վթարից հետո:

«Սա ճիշտ որոշում չէ՝ հաշվի առնելով այն, որ մենք քիչ բան կխնայենք», - ասել է Հաբեքը:

Միաժամանակ նա նշել է, որ պատրաստ է երկարացնել Բավարիայի ատոմակայանի կյանքը, եթե սթրես-թեստը ցույց տա, որ դա անհրաժեշտ է ձմռանն էլեկտրական ցանցի կայունությունն ու մատակարարումը ապահովելու համար։ Թեստի արդյունքները պետք է հասանելի լինեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Այս հարավային հողը եւ արտադրության կենտրոնը կախված է գազով աշխատող էլեկտրակայաններից, ունի ածուխով աշխատող քիչ էլեկտրակայաններ եւ հողմային էներգիայի արտադրության ցածր մակարդակ: Մյուս գործոնն այն է, որ Գերմանիան ստիպված է էլեկտրաէներգիա մատակարարել Ֆրանսիային՝ ատոմակայաններում արտադրության անկման պատճառով։