Ամերիկյան Կոլորադոյի Ավրորա քաղաքի ատամնաբույժը թունավորել է կնոջը և բանտ նստել այն բանից հետո, երբ վերջինս նրան ծանր վիճակում հիվանդանոց է բերել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ 45-ամյա Ջեյմս Թոլիվեր Քրեյգը կասկածվում է իր 43-ամյա կնոջը թունավորելու, այնուհետ հիվանդանոց տեղափոխելու մեջ։ Կինը բժիշկներին բողոքել է գլխապտույտից և ուժեղ գլխացավից։
Բուժհաստատություն ժամանելուց կարճ ժամանակ անց հիվանդի ինքնազգացողությունը նկատելիորեն վատացել է։ Նրան տեղադրել են թոքերի արհեստական օդափոխություն, սակայն այդ միջոցները չեն օգնել։ Բժիշկները նրա մոտ մահ են արձանագրել։ Առավոտյան բժիշկները որոշել են ամերիկացուն անջատել կենսաապահովման համակարգից։ Նրանք կասկածելի են համարել կնոջ առողջության կտրուկ վատթարացումը եւ հայտնել ոստիկանություն։
Սպանության բաժինը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել և պարզել, որ կինը թունավորվել է։ Իրավապահները նրան հիվանդանոց բերած տղամարդուն կասկածել են հանցագործություն կատարելու մեջ։
«Երբ հայտնի դարձան այս գործի կասկածելի մանրամասները, մեր թիմը անխոնջ աշխատեց՝ բացահայտելու ճշմարտությունը զոհի հանկարծակի հիվանդության և մահվան մասին», - ասել է բաժնի ղեկավար Մարկ Հլդեբրանդը: Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն։ Իրավապահ մարմինները նույնպես կատարվածը որակել են որպես զազրելի, բարդ և դիտավորյալ սպանություն։ Ամերիկացուն բանտ են ուղարկել սպանության մեղադրանքով։ Հանցագործության կատարման դրդապատճառը դեռ հայտնի չէ։
Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world