Օրենբուրգի շրջանային կլինիկական հիվանդանոցի սրտային վիրաբույժները փրկել են կնոջ և նրա նորածին երեխայի կյանքը, մոր սիրտը հանկարծակի կանգ է առել. հայտնում է բուժհաստատության մամուլի ծառայությունը։
Օրենբուրգի մի բնակչուհի բուժման նպատակով գտնվում էր բժշկական կենտրոնում, հղիության 37-րդ շաբաթում նա հանկարծակի սուր ցավ է զգացել սրտի շրջանում, հղի կնոջը զննել են սրտաբանները և հայտնաբերել սրտի կաթվածի նշաններ. փոխանցում է gazeta.ru-ն։
Որոշվել է հիվանդին անհապաղ հոսպիտալացնել։ Մոր սիրտը հանկարծակի կանգ է առել հիվանդանոցի շքամուտքում, կինը կլինիկական մահ է տարել:
Վերակենդանացման բաժանմունքի բժիշկները պայքարել են կնոջ կյանքի համար։ Կնոջը վիրահատել են։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, բժիշկներին հաջողվել է փրկել հղիությունը։
Օրենբուրգցի կինը ծննդաբերել է մի քանի օր անց, երեխան առողջ է ծնվել, և նա և մայրն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world