Բժիշկը զգուշացրել է վատ սովորությունների հետևանքով քրոնիկական բորբոքման վտանգի մասին

Բժիշկը զգուշացրել է վատ սովորությունների հետևանքով քրոնիկական բորբոքման վտանգի մասին

Ալկոհոլն է ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքման դեպքերի մեծ մասի պատճառը։ Ասել է էնդոկրինոլոգ Ամինա Կուշիտերովան։

Այս վտանգի մասին նա զգուշացրել է «Газетой.Ru»-ի հետ զրույցում։

Նա բացատրել է, որ ալկոհոլը ստիպում է ենթաստամոքսային գեղձին ավելի շատ մարսողական ֆերմենտներ արտադրել և առաջացնել սպազմ: «Հենց այս սպազմն է, որ ի վերջո հանգեցնում է բորբոքման»,- նշել է մասնագետը։

Կուշիտերովան ընդգծել է, որ խրոնիկ պանկրեատիտի դեպքերի 60-70 տոկոսի պատճառը ալկոհոլն է։

Նա ծխելն անվանել է որպես ռիսկի մեկ այլ գործոն, որը հրահրում է այս հիվանդությունը։ Բժշկի խոսքով՝ այս վատ սովորությունը մեծացնում է խրոնիկական պանկրեատիտի առաջացման վտանգը և այս հիվանդությունից մահվան հավանականությունը։