Ո՞վ չպետք է ուտի դդմի սերմերը և ինչու

Դդումի սերմերը հազարավոր տարիներ շարունակ օգտագործվել են՝ որպես բուժիչ դեղամիջոց: Դրանք հարուստ են մագնեզիումով, կալցիումով, կալիումով, ցինկով և վիտամին K-ով: Սերմերը հարուստ են Օմեգա-3 ճարպաթթուներով, որն ահրաժեշտ է օրգանիզմին՝ հատապես սիրտն առողջ պահելու և արյան ճնշումը կարգավորելու համար:
Կանխարգելում է քաղցկեղը
Իսպանացի գիտնականների կողմից արված հետազոտությունները փաստում են, որ դդումի սերմերը պարունակում են այնպիսի տարրեր, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ: Մեկ այլ հետազոտություն, որն արվել էր գերմանացիների կողմից, հաստատել է, որ այն կանայք ովքեր ցիկլի դադար են նկատել և կանոնավոր կերպով դդումի սերմեր են կերել, 23%-ով նվազեցրել են կրծքագեղձի քացկեղի ռիսկը:
Շագանակագեղձի առողջությունը
Դդումի սերմերի յուղն օգտագործվում է շագանակագեղձը բուժելու համար: Այս յուղը պարունակում է ֆիտոքիմիկատներ և հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են ազատ ռադիկալների մակարդակը և կանխարգելում քաղցկեղի բջիջների զագացումը:
Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը
Հետազոտությունները ցույց են տվել, որ դդումի սերմերը կարող են նվազեցնել վատ խոլեստերինը 13%-ով, իսկ ընդհանուր խոլեստերինը՝ 10%-ով: Դրանք նաև կանխարգելում են անոթների խցանման, սրտանոթային հիվանդութունների, կաթվածի և սրտի կաթվածի ռիսկը:
Պաշտպանում են շաքարախտից
Դդումի սերմերը հարուստ են առողջարար չհագեցված ճարպաթթուներով, որոնք հրաշալի կերպով կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Շատ մասնագետներ շաքարախտ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս կանոնավոր կեպով օգտագործել դդումի սերմերը:
«Դդումի սերմերի վնասը մարդու օրգանիզմին դրանց չափից ավելի օգտագործումն է։ Սալիցիլաթթուն, որը պարունակվում է սերմերում, կարող է առաջացնել ստամոքսի բորբոքում։ Շատ օգտակար է դդումի սերմերը չբոված ուտելը։ Տապակած կամ աղած դրանք նպաստում են հոդերի մեջ աղերի կուտակմանը։ Խորհուրդ չի տրվում դդումի սերմեր ծամել՝ ատամների էմալը չվնասելու համար։ Ավելորդ քաշ ունեցողներին խորհուրդ չի տրվում տարվել սերմերով, քանի որ դրանք կալորիական են»,- զգուշացնում է Ռոսպոտրեբնադզորը։
Դդմի սերմերը հակացուցված են բարձր թթվայնությամբ ստամոքս-աղիքային հիվանդությունների սրման, ինչպես նաև աղիքային խանգարման տարբեր ձևերի դեպքում՝ գաստրիտի, կոլիտի կամ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի բուժման ժամանակ։