Շուրջ 27 մլն դրամի հիփոթեք․ 33 մլն դրամի եկամուտ․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել դատավոր Դավիթ Արղամանյանը

Շուրջ 27 մլն դրամի հիփոթեք․ 33 մլն դրամի եկամուտ․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել դատավոր Դավիթ Արղամանյանը

2022 թվականի մայիսի 31-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը հայտարարագրել է 2021 թվականի դրությամբ առկա ունեցվածքը։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքից։

Ըստ հայտարարագրի՝ Արղամանյանը նոր շարժական գույք ձեռք չի բերել։ Հանձնված և վերադարձված փոխառությունների բաժնում նշված է, որ վերջինս պարտապան Լուսատեխնիկ ԲԲԸ-ից ստացել է 27 մլն 400 հազար և 7 մլն 920 հազար ՀՀ դրամ։

Տարվա սկզբում դատավորի բանկային հաշվին եղել է 149 հազար դրամ, որը տարվա ավարտին արդեն ավելացել է՝ դառնալով 799 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա ավարտին նվազել են՝ 10 մլն դրամից դառնալով 8 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտների բաժնի տեղեկատվությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից աշխատավարձ է ստացել 3 մլն 912 հազար դրամ, իսկ Արդարադատության ակադեմիայից 85 հազար 188 դրամ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ստացած աշխատավարձը կազմել է շուրջ 2 մլն դրամ։ Հիփոթեքային վարկ է վերցրել ԱԿԲԱ բանկից՝ 27 մլն 400 հազար, մայր գումարը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 208 հազար դրամ։