Իսրայելի վարչապետը Մակրոնի հետ զրույցում մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը

Իսրայելի վարչապետը Մակրոնի հետ զրույցում մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում իր մերժել է պաղեստինյան պետության ստեղծման գաղափարին՝ այն անվանելով ապագա «իրանական ահաբեկչության ցատկահարթակ», երեքշաբթի օրը հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։

Զրույցի ընթացքում Իսրայելի կառավարության ղեկավարը «վճռականորեն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը՝ ընդգծելով, որ նման որոշումը էական խթան կհանդիսանա ահաբեկչության համար»։

Գրասենյակի տվյալներով՝ Նեթանյահուն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահին, որ ոչ մի պաղեստինյան առաջնորդ, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը, դեռ չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա հարձակումը։

Նեթանյահուի խոսքով՝ իսրայելցիների ճնշող մեծամասնությունը կտրականապես դեմ է նման հեռանկարին, և որ «դա արտացոլում է նրա հետևողական և երկարաժամկետ դիրքորոշումը»։