Իսրայելի պաշտոնյաներն առաջարկել են պատասխանել Իրանի հարձակմանը, Նեթանյահուն հրաժարվել է․ Axios

Իսրայելի նախարարներ և Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) պահեստային գեներալ-լեյտենանտ Բենի Գանցը և Գադի Էյզենկոտն առաջարկել են անհապաղ հարձակում սկսել Իրանի դեմ՝ ի պատասխան շաբաթ օրվա հարձակմանը, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է։ Գրել է Axios-ը։
Գանցը և Էյզենկոտը երկուսն էլ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետերն են։ Նրանք պնդել էին, որ «որքան երկար սպասի Իսրայելը, այնքան ավելի դժվար կլինի նրա համար միջազգային լեգիտիմություն ձեռք բերելը» վրեժ լուծելու համար: Նրանք պնդել են, որ Իսրայելի անհապաղ հակահարձակումը «հավանաբար կխանգարի Իրանին հերթական հարձակումից»:
Սակայն Նեթանյահուն և ռազմական կաբինետի մյուս անդամները դեմ են եղել այդ գաղափարին «հիմնականում այն պատճառով, որ այն ժամանակ պարզ չէր, թե արդյոք Իրանի հարձակումը որևէ վնաս կամ զոհ է պատճառել»
Ըստ իսրայելցի անանուն պաշտոնյայի՝ Իսրայելի վարչապետը նաև ցանկացել է սպասել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազանգին։
«Վրեժխնդրության մի քանի տարբերակ կար, բայց զանգը կանգնեցրեց նրան [Նեթանյահուին]: Այս գնացքը գնաց, և այժմ մենք կարող ենք շունչ քաշել և նորից մտածել»,- պարզաբանել է պաշտոնյան։
Ապրիլի 14-ի գիշերը Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք ու հրթիռ։ Իրանը դա որակել է որպես պատասխան Դամասկոսում իր հյուպատոսության վրա կատարված հարձակմանը, որի հետևանքով ապրիլի 1-ին սպանվել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ ու հինգ սպա: Իսրայելը հայտարարել է, որ որսացել է թիրախների ավելի քան 99%-ն ու փոքր վնաս է կրել իր ենթակառուցվածքի վրա: Իրանը պնդել է, որ հասել է իր բոլոր նպատակներին։