Եկատերինբուրգի բնակիչը սայթաքել է, ընկել ավտոբուսի տակ և կորցրել ոտքը (տեսանյութ)

Եկատերինբուրգում տղամարդը սայթաքել է, ընկել ավտոբուսի տակ և մնացել առանց ոտքի։
Այս մասին հայտնում է Սվերդլովսկի մարզի ճանապարհային ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին Սոբոլևի փողոցում գտնվող ավտոբուսի կանգառում։ 46-ամյա տղամարդը մայթից դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատված և, սայթաքելով, ընկել. mիաժամանակ ավտոբուսի վարորդը, որն այդ պահին մոտենում էր կանգառին, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Տուժածը տեղափոխվել է բուժհաստատություն։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ձախ ոտքի մեխանիկական անդամահատում։
Նշվում է, որ վթարի պահին ավտոբուսում, որին վրաերթի է ենթարկել տղամարդը, եղել է 15 ուղեւոր, սակայն նրանք չեն տուժել։ Վթարի փաստով ներքին գործերի մարմինները հետաքննություն են անցկացնում։
Տեսանյութն՝ այստեղ