Բժիշկը միգրենից պաշտպանվելու միջոց է նշել
Բժիշկ Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում բացահայտել է միգրենից պաշտպանվելու միջոց։
Բժիշկը նշել է, որ որոշ վարժություններ կարող են օգնել միգրենի նոպաներին։ «Սա յոգա է, պիլատես, բոլոր տեսակի շնչառական վարժություններ: Այսինքն, որտեղ մարդը թուլանում է, հանգստանում, կարգավորում է իր վիճակը»,- ասել է Ագապկինը։
Նրա խոսքով՝ այս կերպ կարելի է կանխել ուժեղ գլխացավերը։