Արցախում խաղաղապահներ են եղել, նրանց գործողությունները որևիցե դատարանում վիճարկվե՞լ են

Վերջին օրերի քննարկումը, չգիտես ինչի, հիշեցնում է հին հռոմեական սենատը, երբ ելույթները սկսում են հետևյալ արտահայտությամբ․ «Այդուհանդերձ Կարթագենը պետք է ոչնչացվի»։ Ինչ ասացիք, ոնց ֆռացիք, վերջում ասացիք՝ «այս կառավարությունը պետք է գնա», «Լավ բան է արել, վատ բան է արել՝ մեզ չի հետաքրքրում, էս կառավարությունը պետք է գնա» մոտեցում է։ Ինչևէ ես շատ եմ կարևորում այսօրվա քննարկումը և ուզում եմ ասել, որ կառավարության այս ծրագրի կատարողականը կունենա պատմական նշանակություն, որովհետև այն իրական Հայաստանի Հանրապետության, իրական կառավարության, իրական ծրագրի, իրական կատարման մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում