Հայաստանը քաղաքականության սուբյեկտից վերածվել է քաղաքականության օբյեկտի. Խաչատրյան

Պարոն Փաշինյան, երեկ հետաքրքիր դիալոգ ստացվեց, ասում եք` «ինքնորոշման իրավունք նշանակում է Ադրբեջանի սահմաններում»: Ես ասում եմ՝ «որևէ միջազգային փաստաթուղթ չկա»», ցիտում եմ, ասում եք՝ «իսկ ո՞վ ասաց, որտեղ է լինելու հանրաքվեն, ովքեր են մասնակցելու», դարձյալ ցիտում եմ, ասում եք՝ «է՜ լավ է, անեիք»։ Սրանով փաստորեն չեք հերքում, որ փաստաթղթերի բովանդակությունը աղճատել եք։ Գիտե՞ք՝ տարբերությունն ի՞նչն է, էն ժամանակ հակամարտությունը չէր կարգավորվել, դուք կարգավորեցիք ի նպաստ Ադրբեջանի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում