Որևէ առարկա, որը հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում, չի այրվել․ ՔԿ

Որևէ առարկա, որը հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում, չի այրվել․ ՔԿ

Ցեղասպանության թագարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրության առնչությամբ Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ 2023թ․ մայիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչականբաժում ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը և կատարվում է նախաքննություն․ հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում հանցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան ինսիտուտ»-ի ղեկավար, ինչպես նաև ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձինք և աշխատակիցներ։

Այս պահին վարույթով առկա տվյալներով ՝ տեսանյութում երևացող թղթերը եղել են սևագրեր կամ թանգարանային առարկաներից կատարված պատկերների լուսանկարներ, որոնք օգտագործվում են տարբեր ժամանակավոր, շրջիկ ցուցադրությունների ընթացքում։

Վարույթի շրջանակում ստացված տվյալներով՝ շրջանառվող տեսանյութերում երևացող որևէ թանգարանային առարկա, որը հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում, չի այրվել, որևէ նման առարկա չի ոչնչացվել:

Նախաքննությունը շարունակվում է՝ անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ստացված տվյալները վարույթի շրջանակներում ստուգելու, անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։