Մենք պատժամիջոցների վերացման վերջին փուլում ենք. Ամիր Աբդոլլահիան

Մենք պատժամիջոցների վերացման վերջին փուլում ենք. Ամիր Աբդոլլահիան

Իրանի 13-րդ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հարցում և բանակցությունները մոտ են ավարտին, եթե ամերիկացիները իրատես լինեն։ Ուրբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Զանզիբար կատարած այցի ընթացքում ուրբաթ օրը հանդիպում է ունեցել նախագահ Հուսեյն Մվինիի հետ։

Հանդիպմանը Ամիր Աբդոլլահիանը մատնանշել է Իրանի  հնարավորությունները բժշկության, գյուղատնտեսության, բժշկական կրթության, ձկնաբուծության և էներգետիկայի ոլորտում՝ հավելելով, որ Իրանն ունի առաջադեմ տեխնոլոգիաներ, և նույնիսկ մեկ իրանական ընկերություն 3000 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան է կառուցում Իրաքի հարավում, որի առաջին փուլն ավարտված է։

Նա նշել է, որ  գազի և նավթի արդյունահանման ոլորտում Իրանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում և պատրաստ է համագործակցության։