Մակրոնը հայտնել է, որ ձմռանը Ֆրանսիայում գազի հետ կապված ամեն ինչ լավ կլինի

Մակրոնը հայտնել է, որ ձմռանը Ֆրանսիայում գազի հետ կապված ամեն ինչ լավ կլինի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս ձմռանը երկրում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չեն սպասվում։

«Մենք դիվերսիֆիկացրել ենք գազի մատակարարումները, շուտով Հավրում նոր գազային տերմինալ կունենանք, մենք մեզ ապահովել ենք գազի պաշարներով։ Մեր ռազմավարական գազապահեստարանները լցված են արդեն ավելի քան 90 տոկոսով»,- պարզաբանել է Մակրոնը։

Պետության ղեկավարն ընդգծել է, այս ձմռանը ֆրանսիացիների հետ ամեն ինչ լավ կլինի։

Մակրոնը ձմեռային շրջանի եւ ցրտահարություններին Ֆրանսիայի պատրաստ լինելու հետ կապված այլ կանխատեսումներ չի ներկայացրել։

Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի բնակիչներին սպասում է երկրի պատմության մեջ ամենադժվար ձմեռը։ Նա ընդգծել է, որ կապույտ վառելիքի գները Եվրոպայում գերազանցել են 3300 դոլարը 1000 խմ-ի դիմաց: