Պուտինը Լավրովին հանձնարարական է տվել Ռուսաստանի սերտ գործընկերների մասին․ մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է քննարկել հարաբերությունները Մոսկվայի սերտ գործընկերների հետ։
Նա արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին խնդրել է զեկուցել այս մասին։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի համար ամենակարևորը մերձավոր գործընկերների, բարեկամների և հարևանների հետ հարաբերություններն են։ «Ռուսական կողմը ելնում է նրանից, որ այդ շփումները պետք է հիմնված լինեն փոխադարձ շահերի վրա»,- ընդգծել է նախագահը։
«Այսօր ես առաջարկում եմ դիտարկել այդ ոլորտներից մեկը: Դա մեզ շատ կարևոր է, ավանդական է: Այդ մասին այժմ կզեկուցի արտգործնախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը»,- օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահը: