Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը կչեղարկվի՞ ահաբեկչության սպառնալիքի պատճառով

Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը մտահոգություն է հայտնել օլիմպիական խաղերի բացման արարողության օրը հնարավոր ահաբեկչական հարձակումների վերաբերյալ: Հայտնել է Europe 1-ը:
«Կրոկուս Սիթի Հոլում» վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված Ֆրանսիայի տարածքում ահաբեկչական սպառնալիքը շատ մեծ է:
Ֆրանսիայի անվտանգության ծառայությունը ցանկանում է Օլիմպիական խաղերի բացման արարողության օրը հնարավորինս խուսափել ամբողջ աշխարհի տեսախցիկների առջև համակարգված հարձակման սցենարից:
Ինչպես հաղորդում է հետախուզական ծառայության աղբյուրն ասել է, որ Ֆրանսիան պետք է անցնի «պլան Բ»-ին՝ բացման արարողության չեղարկմանը:
Արարողությամբ նախատեսված է Սենա գետի երկայնքով շքերթ։ Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: