Պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են Արևմուտքի պատժամիջոցների պատճառով․ Զախարովա

Պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են Արևմուտքի պատժամիջոցների պատճառով․ Զախարովա

Պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են ոչ թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ գործողության, այլ Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով։ Այս մասին շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով կարող է համաշխարհային սով առաջանալ։

«Գները աճում են Միացյալ Նահանգների ճնշման ներքո կոլեկտիվ՝ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով: Սա եթե խոսենք ուղղակի պատճառի մասին: Սա չհասկանալը կամ հիմարության կամ հասարակության միտումնավոր մոլորության նշան է», – ասել է Զախարովան:

Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի պետականության փլուզումը նույնպես  Արևմուտքի գործն է։ «Դրանում ներգրավված են նաև տիկին Բերբոքի նախորդները, ովքեր ոչ միայն միջամտել են, այլև իրենց ձեռքով մոդելավորել են Ուկրաինայի ներքին և արտաքին քաղաքականությունը»,- ընդգծել է նա։