Կմասնակցի՞, արդյոք, ընդդիմությունն ԱԺ առաջիկա նստաշրջանին

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դեռ շարունակում է մայրաքաղաքի փողոցներում ակցիաներ իրականացնել և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Շարժմանն աջակցում են նաև ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությունը, որոնք, սակայն, եկող շաբաթ պետք է նորից վերադառնան խորհրդարան, քանզի մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը։
Իսկ վերադառնալո՞ւ են, արդյոք, խորհրդարան և մասնակցելո՞ւ են ԱԺ նիստերին, թե՞ շարունակելու են պայքարը փողոցում։
MediaHub-ը այս հարցով դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
«Այս պահին այլ որոշում չունենք, առաջիկայում ֆրակցիայի նիստ էլ պիտի անենք օրակարգի և այլ հարցերի հետ կապված, այդ ժամանակ կորոշենք»,-ասաց պարոն Մինասյանը։
Հարցին` այլ որոշում կա ՞ մասնակցելու կամ չմասնակցելու մասով, Մինասյանը հստակեցրեց․ «Չմասնակցելու մասին որոշում չունենք»։
Իսկ քննարկելո՞ւ են նաև, թե մասնակցելու դեպքում ինչ ձևաչափով և օրակարգով են մասնակցելու, Մինասյանն ասաց․ «Դե, առաջիկա երկու օրվա մեջ, այսպես, թե այնպես, ֆրակցիայի նիստ պետք է անենք օրակարգերի հետ կապված և կասենք լրացուցիչ»։
Վահե Մակարյան