Կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվում․ Վարդանյան
Նոր Սահմանադրություն նշանակում է նոր ամբողջ օրենքակարգ, բայց կան որոշակի սկզբունքներ, որոնք պահպանվում են ցանկացած Սահմանադրության տեքստում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Կառավարման մոդելի փոփոխությունը քննարկել ենք Սահմանադրական բարեփոխումների խորհրդում և որոշում ենք կայացրել, որ փոփոխություն կառավարման մոդելում չի նախատեսվում»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում