Սահմանադրության փոփոխությունը կայանալու է բացառապես ՀՀ ժողովրդի կամքով. Վարդանյան

Մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Ալիևի նոր պահանջներին:

MediaHub-ի դիտարկմանը, որ ինչ-որ «հրաշքով» ՀՀ շահերը համընկնում են Ալիևի պահանջների հետ, ՔՊ-ական պատգամավորը, որքան էլ նյարդայնացավ հարցից, այդուհանդերձ  արձագանքեց.
«Սահմանադրական բարեփոխումները, փոփոխությունները կայանալու են բացառապես ՀՀ ժողովրդի կամքով: Նոր Սահմանադրությունը ընդամենը գաղափար է, և  դրա պատասխանը կարող է տալիս միայն ՀՀ ժողովուրդը»:

Մանրամասները՝ տեսանյութում