Ալիևը կարող է նախընտրական շրջանում ունենալ աքլորանալու օրակարգ․ ՔՊ-ական

Խաղաղության օրակարգն առաջին իսկ օրվանից բավականին բարդ գործընթացով է անցնում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Մենք ամենասկզբում հստակ հասկացել ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ։ Հիմա հանդիպում ենք խոչընդոտների՝ ագրեսիվ հռետորաբանության տեսքով։ Եթե անգամ սա փորձ է Ալիևի կողմից տապալել խաղաղության օրակարգը, մենք միևնույն է շարունակելու ենք խաղաղության օրակարգը, քանի որ այլընտրանքային օրակարգը պատերազմն է, իսկ Հայաստանը պատերազմի օրակարգ չունի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Ապա նրա գործընկեր Արուսյակ Ջուլհակյանը հավելեց․ «Շատ անշնորհակալ գործ է Ալիևի օրակարգերը մեկնաբանելը, նա կարող է ունենալ պատերազմի օրակարգ, նախընտրական շրջանում աքլորանալու օրակարգ»:

Մանրամասները՝ տեսանյութում