Ամուլսարը կշահագործեն, միայն թե Կառավարությանը «փայ տան»
Նախապատրաստվում ենք դիտարկել Ամուրսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական ու հետագա շահագործման աշխատանքների հնարավորությունը։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է տրամադրել 250 մլն դոլարի չափով ներդրում։
«Ծրագրի շինարարության ընթացքում ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկ տրամադրել ազդակիր համայնքներին՝ բնապահպանական ծրագրերի համար, բացի այդ, տարեկան յոթ միլիոն դոլարի չափով աջակցություն է տրամադրելու այդ համայնքներին։ Հուշագրի շրջանակում ընկերությունը պարտավորվել է նաև Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել իր կանոնադրական կապիտալի 12.5% բաժնետոմսերը։ Նշեմ, որ Կառավարության կողմից ներդրումներ կատարելու որևէ պարտավորություն չկա»,- նշեց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։