Ինչո՞ւ է լցրած գարեջուրը վտանգավոր

Ինչո՞ւ է լցրած գարեջուրը վտանգավոր

Լցրած գարեջուրը կարող է սննդային թունավորման պատճառ դառնալ: Ալերգոլոգ-իմունոլոգ Մարինա Ապլետաեւան խոսել է այս ըմպելիքի վտանգավորության մասին. փոխանցում է «Մոսկվա 24»-ը։

Նա նշում է, որ այս գարեջուր գնելիս անհնար է հասկանալ, թե արդյոք խմիչքը պահելու համար ծորակներն ու տարաները պատշաճ կերպով ախտահանված են։ Այս դեպքում պարզապես պետք է հույսը դնել վաճառողի վրա, որը երբեմն կարող է անբարեխիղճ լինել: Նա նաև հիշեցրեց, որ ցանկացած ապրանք, անկախ գարեջուրից, այլ խմիչքից կամ սննդից, որը գնելիս հերմետիկ փակված չի եղել, կարող է վտանգավոր լինել սանիտարահիգիենիկ պահանջների տեսանկյունից։

Մասնագետը զգուշացնում է, որ դուք կարող եք թունավորվել, եթե խախտվել են պահեստավորման նորմերը, սանիտարական պահանջները և ժամանակին վերամշակում չի եղել։

Գարեջրի բացասական ազդեցություն է ունենում տղամարդու մարմնի և սեռական ակտիվության ու պոտենցիալի վրա, հանգեցնում է սեռական խանգարումների։