«Երևան Սիթին» 10 միլիոն դրամով տուգանվել է․ այլ կառույցներ էլ են տուգանվել

«Երևան Սիթին» 10 միլիոն դրամով տուգանվել է․ այլ կառույցներ էլ են տուգանվել

2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 150 դեպք և 52․45 մլն դրամի չափով տուգանք։

Արձանագրված խախտումներից 4 դեպքով 4 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 15․5 մլն դրամի չափով: Հայտնել է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.

մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 12.84 մլն դրամ տուգանք,

բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և տրանսպորտային (փոխադրման) գործունեության  ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․66 մլն դրամ տուգանք:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 4 հարկ վճարողներն են «Ռոստով Դոն» մթերային խանութը՝ 1,733,987 դրամ, HOME մթերային խանութը՝ 1,109,109 դրամ, «Երևան Սիթի»-ն՝ 10,000,000 դրամ, «Հայփոստ»-ը՝ 2,659,9 դրամ: