Բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել․ ԿԲ-ն՝ «Միր» քարտի մասին

Բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել․ ԿԲ-ն՝ «Միր» քարտի մասին

Կենտրոնական բանկը բազմաթիվ հարցումներ է ստանում ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի հետ կապված, ինչի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին:

Կենտրոնական բանկ