Մերձմոսկովյան շրջանում 17-ամյա դեռահաս է մահացել բռնցքամարտի սպարինգի ժամանակ

Մերձմոսկովյան Վիդնոյեում սեպտեմբերի 1-ին մարզադաշտում 17-ամյա երիտասարդ է մահացել. գրում է Shot-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել «Մետալուրգում» բռնցքամարտի սպարինգի ժամանակ։ Դեռահասը կռվել է ընկերոջ հետ: Նշվում է, որ երեխաները հատուկ տեխնիկա են կրել, սակայն ինչ-որ պահի տղան վատացել է։ Ընկերը շտապօգնություն է կանչել, սակայն երիտասարդ բռնցքամարտիկին փրկել չի հաջողվել։ Բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։
Հայտնի է, որ տղան ապրում էր ամբողջական ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի Վիտե համալսարանում։
Բաժանորդագրվեք՝ MediaHubWorld