4 զոհ, 53 վիրավոր. հերթական սարսափելի վթարը՝ Թուրքիայում (տեսանյութ)

4 զոհ, 53 վիրավոր. հերթական սարսափելի վթարը՝ Թուրքիայում (տեսանյութ)

Թուրքիայի Դենիզլի քաղաքի Փամուկքալե թաղամասում մարդատար ավտոբուսի, միկրոավտոբուսի և թեթև մարդատար մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորներինը՝ 53-ի. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ենթադրվում է, որ Մուղլայից  ուղևորվող ավտոշարասյունի ավտոբուսի վարորդ Հուսեյն Թալքը բախվել է թեթև մարդատար մեքենային, որը վարում էր Յիգիթ Մութլուն, և  կորցրել է ղեկի կառավարումը։ Արդյունքում մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին։ 

Ավտոմեքենայի 19-ամյա վարորդը, ինչպես նաև նրա երկվորյակ եղբայրը  և նրանց մայրը զոհվել են դեպքի վայրում. միկրոավտոբուսում և ավտոբուսում եղել է 54 մարդ, այդ թվում՝ հայր Ռամազանը։

Տեսանյութը՝ այստեղ