Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանն Արմավիրի մարզպետին 5 օրով գործուղել է Գերմանիա

Blog Image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5 օրով Գերմանիա է գործուղել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին:

Որոշմանմեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին 2022 թվականի նոյեմբերի 14-18-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի Բուրգենլանդ շրջան)` հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:

Ընդունել ի գիտություն, որ Էդվարդ Հովհաննիսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման 2 արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Send