Ադրբեջանցի զինծառայողը վերջ է տվել կյանքին. մանրամասներ

Ադրբեջանի Շամկիրի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ զորամասերից մեկի զինծառայող Էլժան Էմին օղլու Բաղիրովի ինքնասպանության մասին՝ հրազենի գործադրմամբ։
Այս մասին հայտարարել է ԱՀ զինդատախազի ավագ օգնական, Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Ֆիրադ Ալիեւը։
Նշվում է, որ ստացված տեղեկատվության հիման վրա Ադրբեջանի Զինվորական դատախազության Շամկիրի զինվորական դատախազության և դատաբժշկական գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները դեպքի վայրն ու դիակը զննել են, առգրավել գործի համար կարևոր իրեր, որպես իրեղեն ապացույց ընդունել է ցուցմունքներ և կատարել այլ գործողություններ։
Թարմացումներին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ