Ընթանում է «Կրոկուսի» ահաբեկչության գործով դատավարությունը. ի՞նչ վճիռ կայացվեց

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվողները տեղափոխվել են Բասմանի դատարան. ընթանում է դատավարությունը:
Կրոկուսի ահաբեկչության գործով երկու ամբաստանյալների մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կատարելու. նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
Դալերժոն Միրզոևն առաջինն է, ով մեղադրվում է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որը խլեց հարյուրից ավելի կյանք։
Նա 32 տարեկան է, ծնունդով Տաջիկստանից, ունի չորս անչափահաս երեխա, երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել Նովոսիբիրսկում, սակայն ժամկետը լրացել է։
Ռաչաբալիզոդա Սաիդակրամին՝ երկրորդ մեղադրյալը: Սաիդակրամին 30 տարեկան է, ծնվել է 1994 թվականի փետրվարի 4-ին, ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Մեղադրյալը գործազուրկ է, թերի միջնակարգ կրթությամբ, չի հիշում, թե Ռուսաստանում որտեղ է գրանցված։
Դատարանը կալանավորել է Դալերժոն Միրզոևին։ Առաջիկա երկու ամիսը նա կանցկացնի քննչական մեկուսարանում։
Թարմացումներին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ