Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Սան Մարինոյում ՀՀ դեսպանը հավաստիացրել է՝ կգործադրի ամեն ջանք հարաբերությունների կարգավորման համար

Blog Image

Համատեղության կարգով Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներ Մատտեո Ռոսսիին և Լորենցո Բուլիին:

Հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներին փոխանցելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույնները՝ դեսպան Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Սան Մարինոն կիսում են համամարդկային արժեքների առաջմղման ընդհանուր տեսլական և կապված են մշակութային, քաղաքակրթական և քրիստոնեական արժեքներով:

Սան Մարինոյում ՀՀ դեսպանը նաև հավաստիացրել է, որ կգործադրի ամեն ջանք երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման և նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Սան Մարինոյի կապիտան ռեգենտները շնորհավորեցին դեսպան Կարապետյանին՝ մաղթելով նրան հաջողություն իր առաքելության մեջ:

Send