Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, կան վիրավորներ:
MediaHub-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ մեքենան պացիենտ տեղափոխելիս է եղել, ով հղի է։
«Մեր վարորդն ասում է, որ կանաչով է անցել խաչմերուկը։ Հստակ հիմա չգիտեմ, կունենանք տեսագրությունը, հստակ կլինի։ Բուժառուն եղել է հղի։ Որևէ մեկը չի տուժել»,- նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ երկու մեքենաների միջև է եղել բախումը՝ շտապօգնության մեքենայի և մեկ այլ։ Մյուս մեքենայի ուղևորները նույնպես չեն տուժել:
Էմմա Մարտիրոսյան