Մազաթափություն ունե՞ք և հոգնե՞լ եք վիրուսային վարակներից․ Այս հայտնի բանջարեղենի սերմերը հրաշքներ են գործում

Բոլորին է հայտնի, որ դդումը շատ օգտակար է օրգանիզմի համար։ Նրանք, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին, ապավինում են հատկապես դրա վրա։ Բայց պարզվում է, որ դդումի սերմերը, որոնք սովորաբար հայտնվում են աղբարկղում, շատ ավելի շատ սննդարար նյութեր են պարունակում, քան բուն բանջարեղենը: Այս մասին խոսել է հեռուստաբժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը։
«Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հաղորդաշարի եթերում բժիշկը նշել է, որ դդմի սերմերը մեծ քանակությամբ ցինկ են պարունակում, ուստի դրանք օգտակար են մազերի համար։ Ցինկը նույնպես օգտակար է մաշկի համար։ Իսկ վիտամին E-ի հետ միասին, որը նույնպես առկա է սերմերում, կարելի է մոռանալ վաղաժամ ծերացման մասին։
Բացի այդ, դդմի սերմերը պաշտպանում են օրգանիզմը վիրուսային վարակներից։ Իսկ ճարպաթթուները ազդում են սրտանոթային համակարգի վրա եւ կանխում աթերոսկլերոզի զարգացումը։
«Սա հատկապես կարևոր է, եթե դուք մազաթափություն եք զգում, և ոչ միայն դա։ «Ցինկը, օրինակ, Ամերիկայում դեռևս պարտադիր բաղադրիչ է վիրուսային վարակների բուժման մեջ»,- ընդգծել է սրտաբանը։