Ոչ մի հարսանիք, կնունք-ծնունդ բաց չթողնող նախարարին չի՞ հուզում բանակի վիճակը

Բանակում ոչ մարտական պայմաններում տղաների ենք կորցրել՝ անփութություն, անտարբերության և անկազմակերպվածության հետևանքով, և ընդհանրապես, բանակում օրինաչափ են դարձել դժբախտ պատահարները, ինքնասպանություններն ու սպանությունները։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս ամենի պատասխանատուն ոչ մի հարսանիք, կնունք-ծնունդ, շարունակաբար գործուղումների մեկնող նախարարն է, և իրեն չի հուզում՝ իր օրոք ինչի է վերածվել այսօր։ «Հաղթանակած բանակն այսօր ասոցացվում է շարունակական մահերի, դժբախտ պատահարների հետ»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։