Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի՞ «Եռաբլուր»

Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի՞ «Եռաբլուր»

Բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցը դեռ քննարկվում է։

Հստակ չէ՝ նա գնալո՞ւ է զինվորական պանթեոն, թե՝ ոչ։

Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը տատանվում է՝ այս շրջանում գնա՞լ պանթեոն, թե՞՝ սպասել, որ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո հասունացած կրքերը հանդարտվեն։ 

Նշենք, որ սովորաբար Փաշինյանը պանթեոն է գնում լուսադեմին, հարգանքի տուրք մատուցում, ծաղիկներ խոնարհում, լուսանկարվում և արագ հեռանում։ Բայց, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, երբ զոհվածների ծնողները, բախման գնալով ուժայինների հետ, ցանկացած գնով, անգամ լուսադեմին փորձեցին կանխել նրա մուտքը, Փաշինյանն այժմ տատանվում է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի դեպքերից հետո, նա սեպտեմբերի 27-ին չգնաց «Եռաբլուր»․ պատճառաբանությունն այն է, որ երկրում չէր։ Բայց, մեր տեղեկություններով, նա այդ օրը կեսօրին արդեն վերադարձել էր Երևան։

Նշենք նաև, որ նախորդ տարի, բանակի կազմավորման 30-ամյակի օրը, Փաշինյանը չայցելեց «Եռաբլուր»։ Պաշտոնական այցը եղավ փոխվարչապետերի մակարդակով։

Նարե Գնունի