Նորաձև հարթակրունկ կոշիկները, հակառակ իրենց օգտակարության մասին տարածված կարծիքի, կարող են վնասակար լինել առողջության համար, քանի որ դրանք զրկում են ոտքը ամորտիզացիայի հատկություններից: Այս մասին «Պրավդա»-ին ասել է վնասվածքաբան, օրթոպեդ, օստեոպաթ Կոնստանտին Տերնովոյը։
«Նման կոշիկներով կոշտ մակերևույթի վրա (ասֆալտի, արահետների վրա) քայլելիս կարող է վնասվել ոտնաթաթի և ծնկի հոդը, նույնիսկ ողնաշարի գոտկատեղը»,- ընդգծել է բժիշկը։
Նրա խոսքով՝ նման կոշիկները կարելի է կրել միայն փափուկ մակերեսների վրա՝ խոտածածկի կամ ծովափի վրա քայլելիս։ Ավելին, այն հարմար չէ երեխաների համար։