Դավաճան նիկոլը ուզում էր վերացնել «նախկիններին», որպեսզի վերացներ հաղթած Հայաստանը․ Աննա Մկրտչյան

Դավաճան նիկոլը ուզում էր վերացնել «նախկիններին», որպեսզի վերացներ հաղթած Հայաստանը․ Աննա Մկրտչյան

Չորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Հանձնած Արցախ, 5000 հայորդու կյանք, կովիդի ոչ պատշաճ բուժման պայմանների արդյունքում 9000 մահ, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանի զորք։

Սակայն այս ամենը երկրորդական էր նիկոլի համար, որովհետև ցանկացած միտք սկսվում ու ավարտվում էր նախկիների նկատմամբ տարած հաղթանակի մասին բարբաջանքով։

Երեկ ավելի պարզ դարձավ, թե որքան համահունչ է Հայաստանի ներքին և արտաքին թուրքի պայքարը մեր պետության դեմ։

ալիևը հրապարակավ խոստովանել է, որ 30 տարի Հայաստանը հաղթած երկիր էր։ Թե ինչու է ատում ալիևը մեր «նախկիններին»՝ պարզ է։ Հաղթել էին ու եթե չլիներ դավաճան նիկոլը, էլի հաղթելու էին։

Նիկոլի ատելությունը նախկինների նկատմամբ փաստորեն նույն տրամաբանությունն ունի։ Հայաստանի «նախկինները» Հայաստանը դարձրել էին հաղթած երկիր։ Իսկ նիկոլը մեզ սարքեց պարտված ու արժանապատվությունից կաղող ազգ։ Դավաճան նիկոլը ուզում էր վերացնել «նախկիններին», որպեսզի վերացներ հաղթած Հայաստանը»։