Իշխանությունը հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեց պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեց պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահը շարունակում է տարբեր խմբերի հետ հանդիպման ժամանակ հեկեկալով պատմել, որ 30 տարի իր երկիրը բոլոր ուղղություններով պարտված է եղել և միայն այսօր կարող է հպարտությամբ ասել, որ իրավիճակ է փոխվել և իրենք արդեն հաղթողի դերում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ փաստորեն, 2018 թվականից հետո, երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում էր՝ իրավիճակ է փոխվել, սա նկատի ունե՞ր։

«Հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեցին պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի», - ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։