Թուրքիան գոհ է Հայաստանի` Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու որոշումից. Էրդողան

«Թուրքիան գոհ է Հայաստանի` Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու որոշումից»,- այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք ուրախ ենք պարոն վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի` Պաղեստին պետությունը ճանաչելու որոշմամբ»,- ընդգծել է Էրդողանը ։