Ռուսաստանը Չինաստանի և Հնդկաստանի հետ միասին աշխատում է ծովային երթուղու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ

Ռուսաստանը Չինաստանի և Հնդկաստանի հետ միասին աշխատում է Հյուսիսային ծովային երթուղու արդյունավետությունը եվրասիական ենթակառուցվածքի զարգացման համատեքստում բարձրացնելու ուղղությամբ։ Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» միջոցառման ժամանակ։
Լավրովը նշել է Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագիրը, որը կապված է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և ԵԱՏՄ-ում ինտեգրման հետ։
Նրա խոսքով՝ Եվրասիայում կան բազմաթիվ նախագծեր, որպեսզի տարածաշրջանի երկրները կարողանան օգտվել իրենց բնական մրցակցային առավելություններից։