Եկեղեցին չի՛ արգելում Բագրատ Սրբազանին մասնակցել Մայր Տաճարի վերաօծմանը

Եկեղեցին չի՛ արգելում Բագրատ Սրբազանին մասնակցել Մայր Տաճարի վերաօծմանը

MediaHub-ն այսօր գրել էր, որ եկեղեցին երկու քարի արանքում է թողել Բագրատ Սրբազանին։ Նյութում նշել էինք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրավեր չի ստացել՝ մասնակցելու Մայր Տաճարի վերաօծմանը, քանի որ իր լիազորությունները որպես Տավուշի թեմի առաջնորդ, կասեցվել է։

Նշենք, որ մեր նյութում հստակ ընդգծել էինք, որ այս պարագայում Բագրատ Սրբազանը երկու քարի արանքում է հայտնվել, քանի որ հասկանալի չէ՝ որպես ո՞վ պետք է մասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը, որպես սովորական հավատացյալ քաղաքացի՞, իսկ կարո՞ղ է չգնալ, եթե ինքը հենց այդ եկեղեցու ծառան է։

Մեր հրապարակումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից մեզ տեղեկացրին, որ Հայ եկեղեցու եպիսկոպոսներն իրենց կարգավիճակով պայմանավորված՝ պարտավորվածություն ունեն մասնակցելու եկեղեցական նմանօրինակ արարողությունների:

«Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, ապա վերջինիս հոգևոր ծառայությունը կասեցված լինելու պատճառով, իր մասնակցություն կարող է արտահայտվել իր ներկայությամբ: Այս առումով որևէ արգելք չկա»,- ասված է մեզ տրված պատասխանում։

Նարե Գնունի