Լևոն Քոչարյանը՝ պատգամավոր 

Լևոն Քոչարյանը՝ պատգամավոր 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։

«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին», - ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նշենք, որ Լևոն Քոչարյանը պահվում է անազատության մեջ։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարության համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից նա  չի կարող պահվել անազատության մեջ։